Այսօր: Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 384
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



10 օգոստոսի 2026 թ.

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԳԱՐԴՄԱՆԻ ՓՈՂՈՑ 7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏԲՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ՈՒՐՍԱ ՄԱԺՈՐ»ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 239.5 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետով, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 18.05.2006թ.N912-Ն որոշման 11-րդ կետի «զ»-ենթակետով՝ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը՝ «ՈՒՐՍԱ ՄԱԺՈՐ»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցի 7 հասցեում գտնվող բնակավայրի հասարակական նշանակության 0.21 հա հողամասում ինքնակամ /20237PWBWL/ կառույցների օրինականացման 8-րդ կետը, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. «ՈՒՐՍԱ ՄԱԺՈՐ»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոց 7 հասցեում գտվվող ինքնակամ շինությունները բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ, ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 719-Ն որոշմամբ, ՀՀ Կառավարության 18.05.2006թ.թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի «զ» ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմանը:
  2. «ՈՒՐՍԱ ՄԱԺՈՐ»ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հասարակական նշանակության հողամասի վրա ինքնակամ/20237PWBWL/2016թ.կառուցված 129.2քմ արտաքին մակերեսով ծածկը/գազալցակայան/.,2010թ.կառուցված 33.84քմ ներքին և 40.4քմ ընդհանուր արտաքին մակերեսով սպասասրահը իր սանհանգույցով.,28.0քմ ներքին և 29.5քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը.,8.51քմ մակերեսով հարթակը.,6.26քմ ներքին և 8.64քմ արտաքին մակերեսով պահակակետը.,2019թվականին կառուցված 1.14քմ ներքին և 1.6քմ արտաքին մակերեսով մետաղական շինությունը և 2010թ.կառուցված 17.0քմ մակերեսով հարթակը, որոնք կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ՝ շինությունները ճանաչել օրինական:
  3. «ՈՒՐՍԱ ՄԱԺՈՐ»ՍՊԸ-ն պարտավոր է 239.55 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված վերոնշյալ շինությունների համար, որի արժեքը կազմում է 356 000 / երեքհարյուր հիսուն վեց հազար/ ՀՀ դրամ վճարել 900185061158 հաշվի համարին և համարել օրինական «ՈՒՐՍԱ ՄԱԺՈՐ»ՍՊԸ-ին պատկանող սեփական գույք:
  4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner