Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը, Գայանե Արմենակի Սարիբեկյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված տեղական վճարների պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Գայանե Արմենակի Սարիբեկյանի կողմից /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք, Թթուջուր բնակավայր 1-ին փողոց, 45 տուն հասցեում/ Ճամբարակ համայնք, Թթուջուր 1-ին փողոց, 115 տուն հասցեում աղբահանության ծառայությունից օգտվելու համար ընդամենը՝ 20800 ՀՀ դրամի չափով տեղական վճարի պարտավորությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի նոյեմբերի 27-ին ժամը 09:45-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Գայանե Արմենակի Սարիբեկյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|