|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 սեպտեմբերի 2026 թվականի N 1230-Ա |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՐՏԱՔԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով և հաշվի առնելով, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի հերթապահ էլ. քարտեզում առկա են անհամապատասխանություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից տրված Նաիրի Մարգարյանին պատկանող Ճամբարակ համայնքի Արտանիշ գյուղի 22-րդ փողոցի 2/1 հասցեում գտնվող անշարժ գույքի հատկացված հողամասի տեղադիրքը, երկրաչափական և գծային չափերը, ինչպես նաև հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները․
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Էլեկտրոնային քարտեզում կատարել ուղղում և հաստատել Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի 22-րդ փողոց 2/1 հասցեում 05-018-0130-0004 կադաստրային ծածկագրով գտնվող քաղաքացի Նաիրի Համլետի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի գծային չափերն ու երկրաչափական պատկերը:
- Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ Նաիրի Մարգարյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|