Այսօր: Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 հոկտեմբերի 2025 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈւՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈւՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

1.ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Քաղաքացի Բագրատ Ջահանի Մելքումյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Իսակովի 3 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի  05-002-0234-0004 կադաստրային ծածկագրով 0.7103 հա անջրդի վարելահողը, 05-002-0236-0017 կադաստրային ծածկագրով 0.2177 հա անջրդի վարելահողը, 05-002-0231-0006 կադաստրային ծածկագրով 1.1799 հա խոտհարքը, 05-002-0233-0285 կադաստրային ծածկագրով 0.452 հա անջրդի վարելահողը, 05-002-0233-0138 կադաստրային ծածկագրով 1.271 հա անջրդի վարելահողը ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է։
Ահարոն Ռուբենի Մարտիրոսյանը հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունները,  ինչի կապակցությամբ 2025 թվականի հոկտեմբերի 6-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` անշարժ գույքի հարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2.ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈւՆԵԼՈւ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ

Համաձայն գույքային հարկերի հաշվառման համակարգից ձեռք բերված տվյալների՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի  05-002-0234-0004 կադաստրային ծածկագրով 0.7103 հա անջրդի վարելահողը, 05-002-0236-0017 կադաստրային ծածկագրով 0.2177 հա անջրդի վարելահողը, 05-002-0231-0006 կադաստրային ծածկագրով 1.1799 հա խոտհարքը, 05-002-0233-0285 կադաստրային ծածկագրով 0.452 հա անջրդի վարելահողը, 05-002-0233-0138 կադաստրային ծածկագրով 1.271 հա անջրդի վարելահողը հանդիսանում է Բագրատ Մելքումյանի սեփականությունը։
Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի տեղեկանքի համաձայն, անշարժ գույքի համար վճարման ենթակա ժամկետանց ընդհանուր գումարը 2010-2015թթ. 24.09.2025թ. դրությամբ կազմում է 14446 ՀՀ դրամ, այդ թվում ապառք`5296 ՀՀ դրամ, տույժ`9150 ՀՀ դրամ։ (Ըստ տարիների պարտքերի վերաբերյալ տեղեկանքը կցվում է)։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերի 16-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Բագրատ Ջահանի Մելքումյանին /հիմք՝ ծանուցագիր/:
Բագրատ Մելքումյանը, ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել  վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և  միջնորդություններ:
Վարչական վարույթի լսումներն իրականացվել են Բագրատ Մելքումյանի բացակայությամբ:

Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Բագրատ Ջահանի Մելքումյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկի վճարման պարտավորությունը, որը 23.09.2025թ. դրությամբ կազմում է 14446 ՀՀ դրամ, այդ թվում ապառք`5296 ՀՀ դրամ, տույժ`9150 ՀՀ դրամ:

3. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈւՆԵԼՈւ ՀԻՄՆԱՎՈՐՈւՄԸ

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ Անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 225-րդ հոդվածի՝ Անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ (…):
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի՝  Տեղական հարկերի գծով հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված՝ վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի՝ Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (այդ թվում` Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
3) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.
4) տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, 224-րդ և 225-րդ հոդվածներով, 401-րդ հոդվածով և 236-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով.

Ո Ր Ո Շ Ու Մ  Ե Մ՝

  1. Բագրատ Ջահանի Մելքումյանից հօգուտ Ճամբարակ համայնքի բյուջե գանձել ընդամենը 14446 /տասնչորս հազար չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ անշարժ գույքի հարկի գումար, ներառյալ տույժերը:
  2. Գումարը՝  14446 ՀՀ դրամը ենթակա է վճարման Ճամբարակ համայնքի թիվ 1 ՏԳԲ 900185061018 հաշվեհամարին:
  3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
  4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
  5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ճամբարակ համայնքի ղեկավարը:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:
    Առդիր` 4 թերթ:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner