Ղեկավարվելով ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և 27.04.2010 թվականի N50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի 7-րդ փողոցի տուն 16 հասցեում 05-077-0019-0003 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.08հա հողամասին կից 0.00592հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Արամ Բաղիյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Արամ Հայկազի Բաղիյանին՝ ծնված 23.08.1986թ., սեփականության իրավունքով հատկացվել է 0.08 հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0.08592հա: Հողամասի վրա 1961թ. կառուցված մեկ հարկանի 45.75քմ ներքին և 64.20քմ արտաքին մակերեսով բնակելի տունը.,3.67քմ մակերեսով 1968թ.կառուցված ծածկը.,3,13քմ ներքին և 8.36քմ արտաքին մակերեսով 1961թ.կառուցված անասնագոմը,որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Արամ Բաղիյանի սեփական գույք, իսկ 27.73քմ ներքին և 36.80քմ արտաքին մակերեսով 1961թ.կառուցված կիսաքանդ շինությունը թողնել որպես ինքնակամ կառույց:
- Համայնքի կողմից Արամ Հայկազի Բաղիյանին սեփականության իրավունքով հատկացված 0.08592հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|