|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մայիսի 2024 թվականի N 494-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Սարգիս Արտաշեսի Մաճկալյանի, Ռիտա Միխաիլի Մաճկալյանի, Հրաչյա Սարգսի Մաճկալյանի և Հասմիկ Սարգսի Մաճկալյանի համատեղ սեփականութուն հանդիսացող /վկայականներ՝ 2124348, 2124347, 2124350 և 2124349 տրված 10.03.2006թ./ հողամասերից հրաժարվելու մասին Դ-242 դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացիներ Սարգիս Արտաշեսի Մաճկալյանին, Ռիտա Միխաիլի Մաճկալյանին, Հրաչյա Սարգսի Մաճկալյանին և Հասմիկ Սարգսի Մաճկալյանին համատեղ սեփականութուն իրավունքով պատկանող, Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում գտնվող 05-002-0312-0029, 05-002-0312-00112, 05-002-0311-0243 կադաստրային ծածկագրերով 1.497 հա ընդհանուր մակերեսով գյուղնշանակության հողամասերը /խոտհարքները/ և 05-002-0280-0022 կադաստրային ծածկագրով 0.2169 հա մակերեսով վարելահողը ճանաչել որպես համայնքային սեփականություն:
- Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով՝ 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ճամբարակի տարածքային ստորաբաժանում:
- Աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ իրավունք հաստատող վկայականը ստանալուց հետո՝ համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(75.96 Կբ)
Դիմում |
|
(845.34 Կբ)
Համաձայնագրեր |
|
(375.96 Կբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|