Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը, Համբարձում Մերուժանի Բաբայանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված տեղական վճարների պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝
- Քաղաքացի Համբարձում Մերուժանի Բաբայանի կողմից /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, քաղաք Ճամբարակ, Արցախի 13 տուն հասցեում/ քաղաք Ճամբարակում աղբահանության ծառայությունից օգտվելու համար ընդամենը՝ 16800 ՀՀ դրամի չափով տեղական վճարի պարտավորությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի սեպտեմբերի 24-ին ժամը 09:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Համբարձում Մերուժանի Բաբայանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|