Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի փոխադրամիջոցի համար ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Սեդա Արիստակեսի Բարսեղյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Սեդա Արիստակեսի Բարսեղյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Պ. Սեվակի փողոց, 72 բնակարան հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող OPEL VECTRA 1.6 մակնիշի WOL000038T7533014/VIN/ նույնականացման համարի վճարման ենթակա գույքահարկի ժամկետնանց ընդհանուր գումարը՝ 154525 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի նոյեմբերի 17-ին ժամը 11:00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Սեդա Բարսեղյանին:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|