Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման և հիմք ընդունելով կառուցապատողի կողմից 14․07․2026թ. տրված ՃՀԱ/92/20441-26 դիմում-հայտը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի 16-րդ փողոց 22 հողամաս հասցեում «Քուայթ Արեա» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով պատկանող 3.327 հա մակերեսով հողամասում կացարանների,ռեստորանների,լողավազանների,պահակակետի տեղադրման և կառուցման,տարածքի բարեկարգման աշխատանքների կատարման նպատակով «Քուայթ Արեա» ՍՊԸ-ին տրամադրել նախագծման թույլտվություն։
- Կազմված նախագծային փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|