Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 հուլիսի 2025 թ.

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ Ս.ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ՓՈՂ. ՏՈՒՆ 16 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԼՄՈՍՈՎԱ ԵՎԳԵՆԻՅԱ ՎԱՍԻԼՅԵՎՆԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և 27.04.2010 թվականի N50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, 26.12.2002 թվականի N510-Ն ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Ս. Չիլինգարյանի փող., տուն 16 հասցեում 05-002-0109-0016 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.12 հա հողամասին կից 0.00828 հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. Եվգենիյա Տոլմոսովային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
  2. Եվգենիյա Վասիլյեվնա Տոլմոսովային՝ ծնված 03.05.1955թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.12 հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0.12828հա: Հողամասի վրա 1965 թվականին կառուցված 61.77քմ ներքին մակերեսով և 89.34քմ արտաքին մակերեսով նկուղային հարկը,94.83քմ ներքին և 122.84քմ արտաքին մակերեսով բնակելի տունը,1970թվականին կառուցված 14.64քմ մակերեսով աստիճանահարթակը,4.31քմ մակերեսով պատշգամբը,28.83քմ ներքին և 38.02քմ արտաքին մակերեսով 1965 թվականին կառուցված անասնագոմը,5.58քմ մակերեսով 1970թ.կառուցված ծածկը,5.12քմ մակերեսով 2018թ.կառուցված ծակը և 1965թվականին կառուցված 10.60քմ ներքին և 14.49քմ արտաքին մակերեսով հավարանը,որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ճանաչել Եվգենյա Տոլմոսովայի սեփական գույք:
  3. Եվգենիյա Տոլմոսովայի կողմից 2017-ից 2019թվականներին կառուցված 19.53քմ ներքին և 22.97քմ արտաքին մակերեսով ավտոտնակը.,8.86քմ ներքին և 10.63քմ արտաքին մակերեսներով անասնագոմը,40.09քմ ընդհանուր մակերեսով քանակով 3 հատ ծածկերը թողնել որպես ինքնակամ շինություններ:
  4. Համայնքի կողմից Եվգենիյա Տոլմոսովային սեփականության իրավունքով հատկացված 0.12828հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին և 26.12.2002 թվականի ՀՀ ՀՕ 510-Ն փաստացի տիրապետման իրավունքով ճանաչել Եվգենիյա Տոլմոսովայի սեփականություն:
  5. Անվավեր ճանաչել համյնքապետարանի կողմից 07.04.2025թվականին տրված թիվ 222-Ա որոշումը:
  6. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner