|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 օգոստոսի 2024 թվականի N 888-Ա |
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ճամբարակ համայնքի ղեկավար Վ.Ադամյանս քննելով Արտակ Առաքելյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ 02․05․2024թ. արձանագրությունը և կից նյութերը՝
Պ Ա Ր Զ Ե Ց Ի ՝
07.06.2024թ. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարողից գրություն է ստացվել այն մասին, որ Արտակ Հարությունի Առաքելյանը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում` «Արտանիշի» արգելոցում պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա առանց հողօգտագործման իրավունք ունենալու, առանց թույլտվության տեղադրել է թվով 1 հատ շարժական 9x6 մետր չափերի տնակ և իրականացրել կիսակառույց 9x6 մետր չափերի շինարարություն։ Կից ուղարկվել է ապօրինի շինարարություն իրականացնելու մասին արձանագրության պատճենը: Այսինքն, Արտակ Հարությունի Առաքելյանը թույլ է տվել զանցանք, որը նախատեսված է «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով.
Ո Ր Ո Շ Ե Ց Ի ՝
- Արտակ Հարությունի Առաքելյանի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում` «Արտանիշի» արգելոցում պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա առանց հողօգտագործման իրավունք ունենալու, առանց թույլտվության թվով 1 հատ շարժական 9x6 մետր չափերի տնակ տեղադրելու և կիսակառույց 9x6 մետր չափերի շինարարություն իրականացնելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի օգոստոսի 20-ին ժամը 12։00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Արտակ Առաքելյանին:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.41 Մբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|