Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Ալվարդ Լիսիկի Կիրակոսյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Ալվարդ Լիսիկի Կիրակոսյանին /հաշվառված` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ համայնք, Շողակաթ, 1 փողոց, 28 տուն հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքում, Շողակաթ բնակավայրում գտնվող 05-074-0109-0004 կադաստրային ծածկագրով 0․1831 հա գյուղատնտեսական արտադրական օբյեկտի հողի՝ ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդամենը՝ 74537 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի ապրիլի 23-ին ժամը 11:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Ալվարդ Կիրակոսյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|