Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 67-րդ և 76-րդ հոդվածներով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Աճուրդով վաճառքով տրամադրել՝
1․1 Ճամբարակ համայնքին /ք․ Ճամբարակ/ սեփականության իրավունքով պատկանող՝ ա/ 05-002-0102-0131 կադաստրային ծածկագրով, Գ․ Նժդեհի փողոց, թիվ 91 հասցեում գտնվող 0․02568 հա բնակավայրի խառը կառուցապատման հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 510000 /հինգ հարյուր տասը հազար/ ՀՀ դրամ։ 1․2 Ճամբարակ համայնքին /Թթուջուր բնակավայր/ սեփականության իրավունքով պատկանող՝ ա/ 05-037-0032-0001 կադաստրային ծածկագրով 0․11357 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը, որի մեկնարկային գինը կազմում է 330000 /երեք հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ։ բ/ 05-037-0039-0022 կադաստրային ծածկագրով 0․2198 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը, որի մեկնարկային գինը կազմում է 660000 /վեց հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ։ 1․3 Ճամբարակ համայնքին /Դպրաբակ բնակավայր/ սեփականության իրավունքով պատկանող՝ ա/ 05-031-0107-0165 կադաստրային ծածկագրով, 1-ին փողոց, թիվ 2/3 հասցեում գտնվող 1․0 հա գյուղ․ արտադրական հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 3000000 /երեք միլիոն/ ՀՀ դրամ։ 1․4 Ճամբարակ համայնքին /Այգուտ բնակավայր/ սեփականության իրավունքով պատկանող՝ ա/ 05-010-0076-0027 կադաստրային ծածկագրով, 1-ին փողոց, թիվ 81/3 հասցեում գտնվող 0․07585 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամաս, որի մեկնարկային գինը կազմում է 1200000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։ 1․5 Ճամբարակ համայնքին /Կալավան բնակավայր/ սեփականության իրավունքով պատկանող՝ ա/ 05-053-0210-0002 կադաստրային ծածկագրով 2․36622 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը, որի մեկնարկային գինը կազմում է 4700000 /չորս միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ։ 1․6 Ճամբարակ համայնքին /Շողակաթ բնակավայր/ սեփականության իրավունքով պատկանող՝ ա/ 05-074-0106-0127 կադաստրային ծածկագրով, թիվ 17 հողամաս հասցեում գտնվող 0․02 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կապի հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 400000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ։ 1․7 Ճամբարակ համայնքին /Աղբերք բնակավայր/ սեփականության իրավունքով պատկանող՝ ա/ 05-009-0269-0095 կադաստրային ծածկագրով, 20-րդ փողոց, թիվ 52/2 հասցեում գտնվող 0․17862 հա կապի հաղամասը, որի մեկնարկային գինը կազմում է 3500000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ։ բ/ 05-009-0269-0100 կադաստրային ծածկագրով, 30-րդ փողոց, թիվ 2 հասցեում գտնվող 0․3708 հա կապի հաղամասը, որի մեկնարկային գինը կազմում է 6700000 /վեց միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ։ 1․8 Ճամբարակ համայնքին /Ծափաթաղ բնակավայր/ սեփականության իրավունքով պատկանող՝ ա/ 05-048-0138-0045 կադաստրային ծածկագրով, Ամառանոցային թաղամասի 2-րդ փողոց, թիվ 58/1 հասցեում գտնվող 0․08111 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հաղամասը, որի մեկնարկային գինը կազմում է 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ։ բ/ 05-048-0138-0042 կադաստրային ծածկագրով, Ամառանոցային թաղամասի 2-րդ փողոց, թիվ 54/2 հասցեում գտնվող 0․07045 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հաղամասը, որի մեկնարկային գինը կազմում է 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ։ գ/ 05-048-0138-0049 կադաստրային ծածկագրով, Ամառանոցային թաղամասի 2-րդ փողոց, թիվ 66 հասցեում գտնվող 0․08494 հա բնակավայրի հասարակական կառուցապատման հաղամասը, որի մեկնարկային գինը կազմում է 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ։ դ/ 05-048-0138-0041 կադաստրային ծածկագրով, Ամառանոցային թաղամասի 2-րդ փողոց, թիվ 54/3 հասցեում գտնվող 0․06441 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հաղամասը, որի մեկնարկային գինը կազմում է 950000 /ինը հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։ ե/ 05-048-0138-0054 կադաստրային ծածկագրով, Ամառանոցային թաղամասի 2-րդ փողոց, թիվ 56/4 հասցեում գտնվող 0․06548 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հաղամասը, որի մեկնարկային գինը կազմում է 950000 /ինը հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։ զ/ 05-048-0138-0052 կադաստրային ծածկագրով, Ամառանոցային թաղամասի 2-րդ փողոց, թիվ 58/2 հասցեում գտնվող 0․0842 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հաղամասը, որի մեկնարկային գինը կազմում է 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ։ է/ 05-048-0138-0051 կադաստրային ծածկագրով, Ամառանոցային թաղամասի 2-րդ փողոց, թիվ 56/5 հասցեում գտնվող 0․08168 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հաղամասը, որի մեկնարկային գինը կազմում է 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ։ ը/ 05-048-0138-0046 կադաստրային ծածկագրով, Ամառանոցային թաղամասի 2-րդ փողոց, թիվ 56/3 հասցեում գտնվող 0․0806 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հաղամասը, որի մեկնարկային գինը կազմում է 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ։ թ/ 05-048-0138-0053 կադաստրային ծածկագրով, Ամառանոցային թաղամասի 2-րդ փողոց, թիվ 54/1 հասցեում գտնվող 0․07926 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հաղամասը, որի մեկնարկային գինը կազմում է 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ։ ժ/ 05-048-0136-0006 կադաստրային ծածկագրով, 0․41264 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը, որի մեկնարկային գինը կազմում է 2000000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ։ ժա/ 05-048-0136-0005 կադաստրային ծածկագրով, 0․3009 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը, որի մեկնարկային գինը կազմում է 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ։ ժբ/ 05-048-0136-0001 կադաստրային ծածկագրով 0․23973 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը, որի մեկնարկային գինը կազմում է 1200000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։
- Վարձակալության իրավունքով տրամադրել՝
2․1 Ճամբարակ համայնքին /Աղբերք բնակավայր/ սեփականության իրավունքով պատկանող՝ ա/ 05-009-0271-0030 կադաստրային ծածկագրով 7․64995 հա գյուղատնտեսական նշանակության՝ որից 6․56112 հա արոտավայրի և 1․08883 հա խոտհարքը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է 37000 /երեսունյոթ հազար/ ՀՀ դրամ։ 2․2 Ճամբարակ համայնքին /Դրախտիկ բնակավայր/ սեփականության իրավունքով պատկանող՝ ա/ 05-032-0962-0005 կադաստրային ծածկագրով 0․22888 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ։ բ/ 05-032-0962-0004 կադաստրային ծածկագրով 0․31131 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|