Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 805-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2024 թվականի N 805-Ա

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ՝ ՈՒՂՂՎԱԾ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՈՒՏՆԵՐԻ» ՄԱԶԾ-ԳԷՀ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածով՝ հիմք ընդունելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակների կողմից ՄԱԶԾ-ի հսկողության ներքո համատեղ իրականացվող և գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» դրամաշնորհային ծրագրում Ճամբարակ համայնքի ընդգրկվածությունը՝

Ո Ր Ո Շ Ու Մ  Ե Մ՝

  1. «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» դրամաշնորհային ծրագրի մասնակցելու նպատակով ստեղծել ինտեգրված տարածքային և հողօգտագործման պլանավորման հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝
    ՏԻՄ-ի ներկայացուցիչներ՝
    Ռոբերտ Օհանյան, Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ,
    Կարեն Մխիթարյան, Ճամբարակի համայնքապետարանի քաղաքաշինության և գյուղատնտեսության բաժնի պետ, 
    Միշա Առաքելյան, Դրախտիկ բնակավայրի վարչական ղեկավար,
    Ժիրայր Դանիելյան, Գետիկ բնակավայրի վարչական ղեկավարի օգնական:
    Ֆերմերային ասոցիացիաներ՝
    Շաքար Դանիելյան,
    Անդրանիկ Մնացականյան,
    Բաբկեն Ղանադյան:
    Ջրօգտագործողների միություններ՝
    Գուրգեն Բալյան, Ճամբարակ համայնքի գյուղ սպասարկման ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ,
    Տեղական ՀԿ-ներ՝
    Աղավնի Դանիելյան, Դիակոնիա ԲՀԿ-ի ներկայացուցիչ:
    Կանանց խմբերի ներկայացուցիչներ՝
    Արմինե Կիրակոսյան, Հայկական կարմիր խաչի ընկերության Ճամբարակի համակարգող,
    Նորա Թարխանյան, Դրախտիկ բանակավայրի կանանց խմբի ներկայացուցիչ:
  2. Սույն որոշման 1-ին կետով ստեղծված հանձնաժողովին՝ համագործակցել դրամաշնորհային ծրագրի իրականացնողների հետ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.81 Մբ) Որոշում կնքված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 32

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner