1.ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Քաղաքացի Սլավիկ Ալիկի Աթոյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, քաղաք Ճամբարակ, Այգուտ, 3-րդ փողոց, 43 տուն հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող 05-010-0043-0005 կադաստրային ծածկագրով 0.2042 հա բնակելի կառուցապատման հողը ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է։ Սլավիկ Ալիկի Աթոյանը հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2025 թվականի հուլիսի 14-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` անշարժ գույքի հարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով: Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈւՆԵԼՈւ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ
Համաձայն գույքային հարկերի հաշվառման համակարգից ձեռք բերված տվյալների՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայրի 05-010-0043-0005 կադաստրային ծածկագրով 0.2042 հա բնակելի կառուցապատման հողը հանդիսանում է Սլավիկ Ալիկի Աթոյանի սեփականությունը։ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի տեղեկանքի համաձայն, անշարժ գույքի համար վճարման ենթակա ժամկետանց ընդհանուր գումարը 2008-2025թթ. 29.07.2025թ. դրությամբ կազմում է 20483 ՀՀ դրամ, այդ թվում ապառք` 14012 ՀՀ դրամ, տույժ` 6471 ՀՀ դրամ։ (Ըստ տարիների պարտքերի վերաբերյալ տեղեկանքը կցվում է)։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի հուլիսի 24-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Սլավիկ Ալիկի Աթոյանին /հիմք՝ ծանուցագիր/: Սլավիկ Աթոյանը, չնայած ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ: Վարչական վարույթի լսումներն իրականացվել են Սլավիկ Աթոյանի բացակայությամբ: Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Սլավիկ Ալիկի Աթոյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկի վճարման պարտավորությունը, որը 29.07.2025թ. դրությամբ կազմում է 20483 ՀՀ դրամ, այդ թվում ապառք` 14012 ՀՀ դրամ, տույժ` 6471 ՀՀ դրամ, մոտավորապես՝
- 2008թ. ապառք՝ 987 դրամ, տույժ՝ 540 դրամ,
- 2009թ. ապառք՝ 987 դրամ, տույժ՝ 540 դրամ,
- 2010թ. ապառք՝ 987 դրամ, տույժ՝ 540 դրամ,
- 2011թ. ապառք՝ 987 դրամ, տույժ՝ 540 դրամ,
- 2012թ. ապառք՝ 987 դրամ, տույժ՝ 540 դրամ,
- 2013թ. ապառք՝ 987 դրամ, տույժ՝ 540 դրամ,
- 2014թ. ապառք՝ 987 դրամ, տույժ՝ 540 դրամ,
- 2015թ. ապառք՝ 987 դրամ, տույժ՝ 540 դրամ,
- 2016թ. ապառք՝ 987 դրամ, տույժ՝ 501 դրամ,
- 2017թ. ապառք՝ 987 դրամ, տույժ՝ 422 դրամ,
- 2018թ. ապառք՝ 987 դրամ, տույժ՝ 443 դրամ,
- 2019թ. ապառք՝ 987 դրամ, տույժ՝ 317 դրամ,
- 2020թ. ապառք՝ 987 դրամ, տույժ՝ 288 դրամ,
- 2021թ․ ապառք՝ 137 դրամ, տույժ՝ 40 դրամ,
- 2022թ. ապառք՝ 165 դրամ, տույժ՝ 48 դրամ,
- 2023թ. ապառք՝ 192 դրամ, տույժ՝ 54 դրամ,
- 2024թ. ապառք՝ 275 դրամ, տույժ՝ 38 դրամ,
- 2025թ. ապառք՝ 412 դրամ, տույժ՝ 0 դրամ,
3. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈւՆԵԼՈւ ՀԻՄՆԱՎՈՐՈւՄԸ
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ Անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 225-րդ հոդվածի՝ Անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ (…): Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Տեղական հարկերի գծով հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված՝ վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի՝ Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (այդ թվում` Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները. 3) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը. 4) տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, 224-րդ և 225-րդ հոդվածներով, 401-րդ հոդվածով և 236-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- Սլավիկ Ալիկի Աթոյանից հօգուտ Ճամբարակ համայնքի բյուջե գանձել ընդամենը 20483 /քսան հազար չորս հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ անշարժ գույքի հարկի գումար, ներառյալ տույժերը:
- Գումարը՝ 19122 ՀՀ դրամը ենթակա է վճարման Ճամբարակ համայնքի թիվ 1 ՏԳԲ 900185071017 հաշվեհամարին, իսկ 1361 ՀՀ դրամը ենթակա է վճարման 900185001634 հաշվեհամարին:
- Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
- Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
- Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ճամբարակ համայնքի ղեկավարը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:
|