|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հոկտեմբերի 2024 թվականի N 1242-Ա |
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և հիմք ընդունելով«ՍՈԼԱՐ ՖԱՐՄ »ՍՊԸ-ի կողմից տրված դիմում-հայտը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- «ՍՈԼԱՐ ՖԱՐՄ»ՍՊԸ-ին տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրում 20-րդ փող.51/1,51/2,51/3,51/4,51/5 հաղամասերում 05-009-0265-0077..0079..0023..0024..0083 կադաստրային ծածկագրերով գտնվող հողամասերում«Սոլար Ֆարմ 2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի տարածքում 110/0,8-0,8 Կվ լարման 7000կՎԱ հզորության,110կՎ օդային գծի կառուցման և 5,000 ՄՎտ հզորությամբ նոր կառուցվող արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների կատարման նպատակով շինարարության թույլտվություն:
- Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ «ՍՈԼԱՐ ՖԱՐՄ»ՍՊԸ-ն պարտավոր է դիմել Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(3.04 Մբ)
Դիմում-հայտ |
|
(3.04 Մբ)
Դիմում-հայտ 2 |
|
(1.71 Մբ)
ձև 5 |
|
(1.84 Մբ)
ձև 5 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|