Այսօր: Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 դեկտեմբերի 2025 թ.

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ, ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ և 17-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 18․09․2025 թվականի N 59-Ա որոշումը և համայնքի ղեկավարի 24․11․2025 թվականի N 163 կարգադրությունը.

Ո Ր Ո Շ Ու Մ   Ե Մ`

  1. Համաձայն մրցութային հանձնաժողովի N 02 արձանագրության՝ Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 05-032-0210-0066 կադաստրային ծածկագրով 0.53961 հա վարելահողի, արոտավայրի վարձակալական մրցույթի հաղթող ճանաչել Գառնիկ Ջահանգիրյանին և կնքել վարձակալության պայմանագիր 25 տարի ժամանակով` 2025 թվականից 2050 թվականը: Հողամասի տարեկան վարձավճարի չափը կազմում է 17․750 ՀՀ դրամ։
    Պայմանագրի կնքման պահին վարելահողի կադաստրային արժեքը կազմում է` 152․336 ՀՀ դրամ։
    0․2399 հա վարելահողի տարեկան վարձավճարի չափը կազմում է 10․000 ՀՀ դրամ, որը կազմում է վարելահողի տարեկան հողի հարկի 1094%-ը: 
    Վարելահողի տարեկան հողի հարկը կազմում է 914 ՀՀ դրամ: 
    Պայմանագրի կնքման պահին արոտավայրի կադաստրային արժեքը կազմում է` 96․657 ՀՀ դրամ։
    0,29971 հա արոտավայրի տարեկան վարձավճարի չափը կազմում է 7․750 ՀՀ դրամ, որը կազմում է արոտավայրի տ
    արեկան հողի հարկի 1336%-ը: Ա
    րոտավայրի տարեկան հողի հարկը կազմում է 580 ՀՀ դրամ: 
    Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով, ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 30-ը։
    Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանմագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում:
    Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:
    Երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը չի թույլատրվում առանց վարձակալի լրացուցիչ համաձայնության:
    Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում վարձավճարի չափը ավելանում է:

  2. Նշված գումարը վճարել Ճամբարակ համայնքի բյուջե՝ 900185066025 հաշվեհամարին:

  3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner