|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հունիսի 2026 թվականի N 659-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԻԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐԻՆԵ ՍՈՒՐԵՆԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 91.8քմ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետով, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 18.05.2006թ.N912-Ն որոշման 11-րդ կետի «զ»-ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի օրինականացման 8-րդ կետը, Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի 4-րդ փողոցի 3/1 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված 0.10798 հա հողամասում, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Մարինե Մամիկոնյանին պատկանող /վկայական՝ 04022026-05-0046,2017թ․ ինքնակամ շինություն/ բնակելի տունը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ, ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 719-Ն որոշմամբ, ՀՀ Կառավարության 18.05.2006թ.թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի «զ» ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմանը:
- Մարինե Սուրենի Մամիկոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված 80.36քմ ներքին և 91.8քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, որը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Մարինե Մամիկոնյանի օրինական սեփական գույք:
- Մարինե Մամիկոնյանը պարտավոր է 91.8 քմ ընդհանուր մակերեսով կառուցված ինքնակամ շինության/բնակելի տան/ համար, որի արժեքը կազմում է 80 250 /ութսուն հազար երկուհարյուր հիսուն/ ՀՀ դրամ վճարել 900185061158 հաշվի համարին և համարել օրինական Մարինե Մամիկոնյանի սեփական գույք:
- Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 04․03․2026թ N 219-Ա որոշումը։
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|