Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Արա Մեխակի Քոչարյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Արա Մեխակի Քոչարյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, քաղաք Ճամբարակ, Գ․ Նժդեհի փողոց, տուն 55 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող RAF 2203 մակնիշի 32 SS 410 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վճարման ենթակա գույքահարկի ժամկետնանց ընդհանուր գումարը ՝ 174885 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի հուլիսի 3-ին ժամը 10:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Արա Քոչարյանին:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|