Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գրությունը քաղաքացի Լենդրուշ Վարդանյանի կողմից վարձակալած տարածքում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ
- «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գրության հիման վրա՝ քաղաքացի Լենդրուշ Վարդանյանի կողմից 17․12․2014թ․ թիվ 1492-791 պայմանագրով վարձակալած տարածքում 1901,5 մետր բացարձակ նիշից ցածր ինքնակամ կառուցված վեց հատ առանց հիմքի զրուցարանի և մեկ հարթակի հայտնաբերման դեպքի փաստով հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի դեկտեմբերի 26-ին ժամը 11։15-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել Լենդրուշ Վարդանյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:
|