Այսօր: Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 նոյեմբերի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի դրույթներով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 26․03․2024 թվականին հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը․ 

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, Սուլիկո Շուշանյանին սեփականության իրավունքով պատկանող 05-074-0009-0010 կադաստրային ծածկագրով 0․15 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանեցնել միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին՝ որպես բնակավայրի այլ հող։
  2. Բնակավայրի այլ հողի նշանակություը փոխել որպես բնակավայրի բնակելի կառուցապատման, իսկ շինության նշանակությունը փոխել  տնտեսական շինության և կատարել պետական գրանցում:
  3. Նշված փոփոխությունը արտացոլել ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում։
  4. Ոուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 17․11․2025 թվականի N 876-Ա գրությունը։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner