Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գրությունը «Շուշան և Շահնուր» ՍՊԸ-ի կողմից վարձակալած տարածքում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գրության հիման վրա՝ «Շուշան և Շահնուր» ՍՊԸ-ի կողմից 24․05․2002թ․ թիվ 190-106 պայմանագրով վարձակալած տարածքում 1901,5 մետր բացարձակ նիշից ցածր ինքնակամ կառուցված 60 մ2, 96 մ2, 4 մ2, 26 մ2, 21 մ2 քարե շինությունների, 12 հատ առանց հիմքի զրուցարանների, 2 հատ հիմքով զրուցարանների, 3 հատ հիմքով տնակների, 3 հատ առանց հիմքի տնակների, ցանկապատի և մեկ հատ սեպտիկ հորի հայտնաբերման դեպքի փաստով հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի դեկտեմբերի 26-ին ժամը 11։30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել «Շուշան և Շահնուր» ՍՊԸ-ի տնօրեն՝ Էդիկ Թիզյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:
|