Այսօր: Երկուշաբթի, 8 Հունիսի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 216
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 653-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հունիսի 2026 թվականի N 653-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից Ճամբարակի համայնքապետարան 25032026թ ստացվել է թիվ 19-696 գրությունը այն մասին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ՊՈԱԿ-ի կանոնադրական գործառույթների իրականացման ընթացքում Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում՝ Ծափաթաղ բնակավայրի ափամերձ հատվածում («Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում) հայտնաբերել են ինքնակամ կառուցված շինություններ։ Մասնավորապես նշված հատվածում (կոորդինաներ՝ N40024’51.33” E45027'38.75”) հայտնաբերվել են անհայտ անձի կողմից ինքնակամ տեղադրված թվով 1 հատ մետաղական տնակ և թվով 5 հատ փայտե-մետաղական տնակներ։
13.04.2026թ. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունից Ե/3/814-26 գրությամբ ստացված տեղեկատվության համաձայն  Ճամբարակ համայնքի  վարչական տարածքի սահմաններում գտնվող «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Փամբակ» տեղամասի 1-ին պահաբաժնի տարածքում Ծափաթաղ բնակավայրի ափամերձ հատվածում հայտնաբերվել է անհայտ անձի կողմից ինքնակամ տեղադրված թվով 1 հատ մետաղական տնակ և թվով 5 հատ փայտե-մետաղական տնակներ, որի վերաբերյալ 03.04.2026 թվականին կազմվել է «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» թիվ 04022684 արձանագրությունը։
Բացի այդ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից 05.052026թստացվել է նույնաբովանդակ գրություն։
Փաստի առթիվ 05052026թՃամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է թիվ 534-Ա վարչական վարույթը։
Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2026թ մայիսի 26-ին ժամը 12։00-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով ծանուցվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին ։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  ներկայացուցիչ Արմեն Խաչատուրի Բարսեղյանը ներկայացել է վարչական վարույթի լսումներին և խնդրել է հիմք ընդունել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի 25032026թ թիվ 19-696 և 31032026թ թիվ 19-711 գրությունների հիման վրա ուղարկված փաստերը։ 

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում՝ ձեռք բերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝
ա. Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում՝ Ծափաթաղ բնակավայրի ափամերձ հատվածում («Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում) (կոորդինաներ՝ N40024’51.33” E45027'38.75”) հայտնաբերված անհայտ անձի կողմից ինքնակամ տեղադրված թվով 1 հատ մետաղական տնակը և թվով 5 հատ փայտե-մետաղական տնակները հանդիսանում են ինքնակամ կառույցներ։
բ ինքնակամ կառուցված թվով 1 հատ մետաղական տնակը և թվով 5 հատ փայտե-մետաղական տնակներըզբաղեցված են պետական սեփականություն հանդիսացող անտառով։
գ. վերոնշյալ ինքնակամ տեղադրված թվով 1 հատ մետաղական տնակով և թվով 5 հատ փայտե-մետաղական տնակներով փաստացի ծանրաբեռնված է պետական սեփականություն հանդիսացող հողամասը, հողամասի նպատակային նշանակությունը` հատուկ պահպանվող տարածք, գործառնական նշանակությունը հանգստի համար նախատեսված, ուստի անհրաժեշտություն է առաջացել ազատել հիշյալ հողամասը՝ դրանով ծանրաբեռնված ինքնակամ շինություններից.

3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

ՀՀ կառավարության 30.05.2002թ. թիվ 927-Ն որոշման հավելված 1-ի  2-4 կետերի համաձայն` 
2. «Սևան» ազգային պարկը հանրապետական նշանակության` բնության հատուկ պահպանվող տարածք է:
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը, իսկ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման)։
Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու։
Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները։
Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին։
Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը։
Վերը նշված հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով։
Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա. որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
բ. որոնք կառուցված են հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մնասի 4-րդ կետի համաձայն`
Արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք`
(…),
4)  զբաղեցված են պետական սեփականություն հանդիսացող անտառով:
(…)։
Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշման հավելվածի 33-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:
Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ համայնքի ղեկավարը, որպես պատվիրակված լիազորություն.
1) համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:
Հաշվի առնելով, որ նշված հողամասը հանդիսանում է հատուկ պահպանվող բնապահպանական հող, պետական սեփականություն, գտնվում է անտառածածկ հատվածում, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մնասի 4-րդ կետի համաձայն` արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք` զբաղեցված են պետական սեփականություն հանդիսացող անտառով, ուստի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում՝ («Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում) անհայտ անձի կողմից ինքնակամ տեղադրված թվով 1 հատ մետաղական տնակը և թվով 5 հատ փայտե-մետաղական տնակները  ենթակա չէ օրինականացման, այլ ենթակա է քանդման (ապամոնտաժման):
ՀՀ հողային օրենսգրքի 43-րդհոդվածի 2-րդ մնասի համաձայն`  Համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
 Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթները՝

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի՝

  1.  Ապամոնտաժել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում՝ («Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում) (կոորդինաներ՝ N 40024’51.33” E45027'38.75”) անհայտ անձի կողմից ինքնակամ տեղադրված թվով 1 հատ մետաղական տնակը և թվով 5 հատ փայտե-մետաղական տնակները և անօրինական տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը։
  2. Ապամոնտաժումը իրականացնել Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության բաժնի կողմից` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման  պահից:
  4. Կայացված որոշման օրինակը ուղարկել  «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner