Այսօր: Երեքշաբթի, 31 Մարտի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 մարտի 2026 թ.

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՆԻՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 10-ՐԴ ՓՈՂ. ՏՈՒՆ 3/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԵՆՆԱԴԻ ՄՈՎՍԵՍԻ ՉԻՐԿԻՆՅԱՆԻ,ԱՍՏՂԻԿ ԲԱԳՐԱՏԻ ՉԻՐԿԻՆՅԱՆԻ,ՄԻԼԱՆԱ ԳԵՆՆԱԴԻԻ ՉԻՐՔԻՆՅԱՆԻ,ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԵՆՆԱԴԻԻ ՉԻՐԿԻՆՅԱՆԻ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՆՆԱԴՈՒ ՉԻՐԿԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և 27.04.2010 թվականի N50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի 10-րդ փողոց տուն 3/2 հասցեում, 05-018-0037-0001 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված և օգտագործվող 0.22106հա հողամասը իրենց տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. 05-018-0037-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը բավարարում է ՀՀ«Հողային օրենսգրքի»117-րդ հոդվածի և «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներին:
  2. Վերականգնել Գեննադի Մովսեսի Չիրկինյանին՝ ծնված 01.10.1955թ.,Աստղիկ Բագրատի Չիրկինյանին՝ծնված 10.07.1962թ.,Միլանա Գեննադիի Չիրքինյանին՝ ծնված 18.06.1986թ.,Ալեքսանդր Գեննադիի Չիրկինյանին՝ծնված 29.10.1988թ. և Քրիստինե Գեննադու Չիրկինյանին՝ ծնված 11.03.1982թ. համատեղ սեփականության իրավունքով Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի 4-րդ փողոց,տուն 29 հասցեում 05-018-0037-0001 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինությունների կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված և օգտագործվող 0.22106հա հողամասի նկատմամբ և հողամասի վրա 1968-1992թթ.  կառուցված մեկ հարկանի 94.22քմ ներքին և 137,63քմ արտաքին մակերեսով բնակելի տունը.,69.18քմ ներքին և 93.94քմ արտաքին մակերեսով 1965թվականին կառուցված անասնագոմը.,նույն թվականին 19.92քմ ներքին և 25.84քմ արտաքին մակերեսով կառուցված խորդանոցը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Գեննադի,Աստղիկ,Ալեքսանդր,Քրիստինե Չիրկինյանների և Միլանա Չիրքինյանի համատեղ սեփական գույք, իսկ իրենց կողմից 2023թվականին ինքնակամ կառուցված 5,30քմ ներքին և 6,48քմ արտաքին մակերեսով բնակելի տանը կից կցակառույցը թողնել որպես ինքնակամ շինություն:
  3. Համայնքի կողմից Գեննադի,Աստղիկ,Ալեքսանդր,Քրիստինե Չիրկինյաննեին և Միլանա Չիրքինյանին համատեղ սեփականության իրավունքով հատկացված 0.22106 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
  4. Անվավեր ճանաչել համայնքապետարանի կողմից 25.11.2025թվականին տրված թիվ 908-Ա որոշումը:
  5. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner