Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N2387-Ն, 18.05.2006թ. N731-Ն որոշումներով,ՀՀ Կառավարության՝18.05.2006թ.թիվ 912-Ն որշման 3-րդ,33-րդ կետերով,«Քաղաքաշինության մասին»ՀՀ օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի Վրեժ Կիրակոսյանի դիմումը՝ Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 9-րդ փողոց 23/1 հասցեում 05-074-0001-0059 կադաստրային ծածկագրով գտնվող 0.09856հա հողամասում իր կողմից ինքնակամ /2026ZJVP6/ կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունը օրինականացնելու մասին,ինչպես նաև հաշվի առնելով,որ շինությունները կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա,որի նկատմամբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան,որ կառույցների պահպանումը չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,որոշում եմ.
- Վրեժ Վիրաբի Կիրակոսյանի կողմից Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 9-րդ փողոց 23/1 հասցեում 05-074-0001-0059 կադաստրային ծածկագրով գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.09856 հա հողատարածքի վրա ինքնակամ/2026ZJVP6/ կառուցված մեկ հարկանի 69.91 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 161.1 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը ճանաչել համայնքային սեփականություն,հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ բնակավայրի այլ հողերից՝ բնակավայրի բնակելի կառուցապատման:
- Վրեժ Կիրակոսյանի կողմից ինքնակամ կառուցված մեկ հարկանի 69.91 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 161.1 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը ճանաչել օրինական,տրամադրելով Շողակաթ բնակավայրի 9-րդ փողոց 23/1 հասցե:
- Նկատի ունենալով,որ թույլ է տրվել ինքնակամություն,ուստի ինքնակամ կառույցների օրինականացման,պետական գրանցման,այդ թվում՝համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնող միջոցներով:
- Անվավեր ճանաչել համայնքի կողմից 17.09.2026թվականին տրված N1221-Ա որոշումը:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝Վրեժ Կիրակոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հոջորդող օրվանից:
|