Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 15-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵԼՈւ ԵՎ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 34-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 54.1-ին հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 10.2-րդ կետը, 33.1-ին հոդվածը.

Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի  Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն  Ո Ր Ո Շ Ու Մ  Է՝

  1. Ձևավորել համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմիններ.
    Դրանք են`
    1) Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ
    2) Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ
    3) Կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում` երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ
    4) Կանանց և երիտասարդների ԽՄ

  2. Հաստատել «Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը»՝ համաձայն N 1 հավելվածի:
  3. Սահմանել համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի անդամության դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
  4. Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ավագանու 11.12.2017 թվականի N 9 որոշումը:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner