Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետի դրույթներով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի 26․03․2024 թվականին հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Գյուղատնտեսական նշանակության 05-074-0101-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0․01 հա գյուղնշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը համապատասխանեցնել գլխավոր հատակագծին որպես Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի՝ էներգետիկայի գործառնական նշանակության:
- Նշված փոփոխություններն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|