Այսօր: Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 661
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



24 նոյեմբերի 2026 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N2387-Ն, 18.05.2006թ. N731-Ն որոշումներով,ՀՀ Կառավարության՝18.05.2006թ.թիվ 912-Ն որշման 3-րդ,33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին»ՀՀօրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի Նորիկ ՈՒնանյանի դիմումը՝ Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի 05-063-0221-0002 կադաստրային ծածկագրով գտնվող համայնքային սեփականություն համարվող գյուղարտադրական նշանակության առանձնացված 0.06254հա հողամասում իր կողմից ինքնակամ /2026YCRDHY/ կառուցված շինությունը/անասնագոմը/օրինականացնելու մասին,ինչպես նաև հաշվի առնելով,որ շինությունները կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

                                                                           ՈՐՈՒՇՈՒՄ ԵՄ

  1. Նորիկ Խաչիկի ՈՒնանյանի կողմից Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրի 05-063-0221-0002 կադաստրային ծածկագրով գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.06254հա առանձնացված հողատարածքի վրա ինքնակամ/22026YCRDHY/կառուցված մեկ հարկանի 108.12քմ ներքին և 129.74քմ արտաքին մակերեսով շինությունը/անասնագոմը/,ինչպես նաև 11.27քմ մակերեսով ծածկը ճանաչել համայնքային սեփականություն,հետագայում  ուղղակի վաճառքով տրամադրել իրեն:
  2. Նորիկ ՈՒնանյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել օրինական,տրամադրելով Մարտունի բնակավայրի 9-րդ փողոց 23/1 հասցե:  
  3. Նկատի ունենալով,որ թույլ է տրվել ինքնակամություն,ուստի ինքնակամ կառույցների օրինականացման,պետական գրանցման,այդ թվում՝ համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
  4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ Նորիկ ՈՒնանյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հոջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner