Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման և հիմք ընդունելով կառուցապատողի կողմից 27․02․2026թ. տրված ՃՀԱ/90/5023-26 դիմում-հայտը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ`
- Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրում կենտրոնական փողոցից դեպի դպրոց տանող ճանապարհի սալարկման աշխատանքների կատարման նպատակով Ճամբարակի համայնքապետարանին տրամադրել նախագծման թույլտվություն:
- Կազմված նախագծային փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|