Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143–րդ հոդվածի 30-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064–Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 21․04․2025թ. N 2/փ-127 եզրակացությունը և Ճամբարակ համայնքի ավագանու 22․05․20205թ. N 43-Ա որոշումը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝
- Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 05-018-0008-0007 կադաստրային ծածկագրից առանձնացված 0․01 հա բնակավայրի այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կապի հողերի:
- Նշված փոփոխությունն արտացոլել Ճամբարակ համայնքի Արտանիշ բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|