Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Լիանա Օթարի Սոնգուլաշվիլիի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Լիանա Օթարի Սոնգուլաշվիլիին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Մոնթոի 19 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի 05-002-0233-0183 կադաստրային ծածկագրով 0.3749 հա անջրդի վարելահողը, 05-002-0233-0248 կադաստրային ծածկագրով 0.7359 հա անջրդի վարելահողը, 05-002-0205-0024 կադաստրային ծածկագրով 0.453 հա անջրդի վարելահողը, 05-002-0223-0279 կադաստրային ծածկագրով 1.432 հա խոտհարքը, 05-002-0223-0133 կադաստրային ծածկագրով 0.7388 հա անջրդի վարելահողը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 58198 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի մարտի 10-ին ժամը 10:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Լիանա Սոնգուլաշվիլիին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|