Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով,հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 2026 թվականի մայիսի 21-ի 35-Ա որոշումը և Սոնա Խաչատրյանի դիմումը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի «բնակավայրի բնակելի կառուցապատման» հողերից 1-ին փողոց թիվ 78/1 հասցեում գտնվող Սոնա Խաչատրյանի սեփականություն հանդիսացող հողամասին կից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի 1-ին փողոց թիվ 78/2 հասցեի՝ 0․05 հա հողամասը որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել Սոնա Խաչատրյանին։
- Սույն որոշման առաջին կետում նշված 0․05 հա հողամասի վաճառքի գինը կազմում է 108900 (մեկ հարյուր ութ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|