Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում գտնվող, Ալեքսանդր Սիմոնյանին պատկանող, 05-074-0021-0012 կադաստրային ծածկագրով 15-րդ փողոց, 28 հասցեում գտնվող անշարժ գույքը վերհասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Շողակաթ բնակավայր, 12-րդ փողոց, 5։
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում գտնվող 05-074-0206-0018 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը հասցեվորել որպես Ճամբարակ համայնք, Շողակաթ բնակավայր, 15-րդ փողոց, 28 հողամաս։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|