| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասով.  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է`  
Հաստատել Ճամբարակ համայնքի 2023թ բյուջեի կատարման հաշվետվությունն ըստ եկամուտների և ծախսերի: 2023թ-ին համայնքի եկամուտները կազմել են 1.097.325, 953 հազ. դրամ 923.545,404 հազար դրամի փոխարեն՝ կատարվելով 118,83 %, սեփական եկամուտների մասով՝ 317.306,193 հազար դրամ 309.741,404 հազար դրամի փոխարեն՝ կատարելով 102.44 %-ով,
 ըստ եկամտատեսակների՝
 •Գույքային հարկեր անշարժ գույքից –41.017,146 հազար դրամ՝ որից
 ա/ գույքահարկ շենք-շինությունների համար – 92.5 հազար դրամ
 բ/ հողի հարկ – 9.593,961 հազար դրամ
 գ/ անշարժ գույքի հարկ 31.330,685 հազար դրամ
 •Գույքային հարկեր փոխադրամիջոցներից – 70006,844 հազար դրամ
 •Տեղական տուրքեր 6.880,415 հազար դրամ
 •Պարտադիր վճարներ 908,8 հազար դրամ
 •Այլ ոչ հարկային եկամուտներ 20814,8 հազար դրամ,
 •Այլ Եկամուտներ      հազար դրամ  100.841,8  որից՝
 ա/ հողերի վարձակալություն -   29106,5 հազար դրամ
 բ/  այլ գույքի վարձակալություն – 5654,2 հազար դրամ
 գ/ տեղական վճարներ – 62381,1 հազար դրամ
 դ/ տույժեր ու տուգանքներ - 3700 հազար դրամ
 2023թ բյուջեի վարչական և ֆոնդային ծախսերն ըստ բյուջետային հիմնարկների կազմում են 1.082.720,930 հազար դրամ, որից՝
 • Համայնքապետարան 203.405.7 հազ. դրամ
 • Ճամբարակի ՔԿԱԳ 3498.6 հազ. դրամ
 • Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ 67184 հազ. դրամ
 • Պաշտպանություն 197,4 հազ. դրամ
 • Գյուղատնտեսություն 61644,4 հազ. դրամ
 • Ճանապարհային տրանսպորտ 75469 հազ. դրամ
 • Փողոցների լուսավորվածություն 33864,3 հազ. դրամ
 • Հանգիստ և սպորտ 35502 հազ. դրամ
 • Համակարգչային ծառայություններ 2098,4 հազ. դրամ
 • Այլ մշակոլթային կազմակերպություններ 9956,8 հազ. դրամ
 • Մանկապարտեզներ 121542,3 հազ. դրամ
 • Տարրական ընդհանուր կրթություն 1080 հազ. դրամ
 • Արտադպրոցական դաստիարակություն 39103 հազ. դրամ
 • Սոցիալական հատուկ Արտոնություն 2929,3 հազ. դրամ
 • Ջրամատակարարում 26396,4 հազ. դրամ
 2023թ տարեսկզբին վարչական բյուջեի մնացորդը կազմել է 1057,3 հազար դրամ, իսկ ֆոնդային բյուջեի մնացորդը՝ 1568,5 հազար դրամ: Տարեվերջին վարչական բյուջեի մնացորդը կազմել է 13290,4 հազար դրամ, իսկ ֆոնդային բյուջեի մնացորդը՝ 7512,8 հազար դրամ: 2023թ տարեվերջին բյուջեի ընդհանուր մնացորդը կազմել է 20803,2 Հազար դրամ, որը տեղափոխվել է 2024թ ֆոնդային բյուջե:
 2023թ բյուջետային տարվա ընթացքում վարչական բյուջեից ֆոնդային բյուջե հատկացվել է 147.350 հազար դրամ, իսկ պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները կազմել են 213.016,7 հազար դրամ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |