Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության գրությունը, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 23․04․2026թ․ թիվ 19-678 և 22․04․2026թ․ թիվ 19-796 գրությունները՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում «Գնդլիկ Բոքոնիկ» կազմակերպության կողմից ապօրինի կերպով շահագործվող տարածքում հայտնաբերված ինքնակամ կառուցված թվով 3 հատ քարե տնակների, 1 հատ երկհարկանի փայտե տնակի, 6 հատ փայտե տնակների, 2 հատ մետաղյա վագոն նակների, 4 հատ փայտե զրուցարանների և 1 հատ քարե կիսակառույց շինության ինքնակամ կառուցելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի մայիսի 13-ին ժամը 11։00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել «Գնդլիկ Բոքոնիկ» կազմակերպությանը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|