Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում գտնվող, Արգիշտի Թորոսյանին պատկանող 05-081-0001-0005 գտնվող կադաստրային ծածկագրով 1-ին փողոց 5 հասցեում գտնվող և 05-081-0001-0034 կադաստրային ծածկագրերով 1-ին փողոց 2/1 հասցեում գտնվող անշարժ գույքերը միավորել և հասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Վահան բնակավայր, 1-ին փողոց 5 բնակելի տուն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|