Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 հունվարի 2025 թ.

ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2015թ-ի հունվարի 22-ի «ԱԻ, ԲՊ և ՔՊ ոլորտներում ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների  ու կազմակերպությունների պատրաստման և տվալ ոլորտների հիմնահարցերով բնակչության  ուսուցման   կարգը»  սահմանելու  մասին  թիվ 46-ն որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետով և Գեղարքունիքի մարզպետի 2025թ հունվարի 15-ի թիվ 23-Ա որոշմամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025թ-ի հիմնական միջոցառումների պլանով.

            Ո Ր Ո Շ ՈՒ Մ    Ե Մ՝

  1. Ս.թ փետրվարի 04-ին իմ ղեկավարությամբ անցկացնել շտաբային ուսումնավարժություն «ՔՊ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը ՔՊ խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ»  թեմայով։
    Շտաբային ուսումնավարժության շտաբի պետ նշանակել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանին:
  2. ՇՈւ շտաբի պետին`
    - ՇՈՒ-ին ընդգրկել համայնքապետարանի անձնակազմին և ավագանու անդամներին:
    - Մինչև ս.թ  փետրվարի 03-ը մշակել ուսումնավարժության անցկացման մտահաղացումը և պլանը:
    -ՇՈՒ-ի նախապատրաստման և անցկացման ընթացքում ճշգրտել համայնքի տարահանման պլանը և ստուգել նրանում նախատեսված միջոցառումների իրականացման հնարավորությունները:
    -Վարժանքի անցկացման հաջորդ օրը ինձ ներկայացնել միջոցառման ընթացքի գնահատականի, ինչպես նաև հայտնաբերված թերությունների մասին հաշվետվություն:
    -ՈՒսումնավարժության ամփոփումը անցկացնել ս.թ․ փետրվարի 05-ին ուսումնավարժության մասնակիցների ներկայությամբ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner