Այսօր: Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 232
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 հոկտեմբերի 2026 թ.

ՎԻՏԱԼԻ ՍԱՌԱՋՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթի սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, համայնքի բնակիչ Վիտալի Սառաջյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Ծափաթաղ բնակավայրի 05-048-0011-0005 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ /2026DGPXAZ/ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով,ինչպես նաև հաշվի առնելով,որ շինությունը կառուցված է իրեն հատկացված հողամասում․

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Ե Մ՝

  1. Վիտալի Սառաջյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.19531 հա տնամերձ հողամասում ինքնակամ  2018 թվականին կառուցված 34.57 քմ արտաքին մակերեսով  բնակելի տունը  ճանաչել օրինական,իսկ մնացած 74․44 քմ ընդհանուր մակերեսով շինությունները թողնել ինքնակամ քանի որ կառուցվել են 2022 թվականին:
  2. Քաղաքացի Վիտալի Սառաջյանը պարտավոր է 34.57քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինությունների օրինականացման համար համայնքի վարչական բյուջե 900185061158 հաշվի համարին վճարել 30500/երեսուն հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,համարել օրինական Վիտալի Սառաջյանի սեփականություն:
  3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner