Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 30-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 28.11.2025թ. N2/փ 380 եզրակացությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի գլխավոր հատակագծում հետևյալ փոփոխությունը՝
Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 05-074-0106-0127 կադաստրային ծածկագրով 0․02 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կապի հողերի։
- Նշված փոփոխություններն արտացոլել Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|