|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 փետրվարի 2026 թվականի N 77-Ա |
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Եփրեմ Գևորգի Աշոտյանի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրի 12-րդ փողոցի թիվ 19/2 հասցեում ինքնակամ կառուցված շինության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու հանգամանքը․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Եփրեմ Գևորգի Աշոտյանի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրի 12-րդ փողոցի թիվ 19/2 հասցեում ինքնակամ կառուցված շինության փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի փետրվարի 10-ին ժամը 11։30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել Եփրեմ Աշոտյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(262.74 Կբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|