Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից կազմված՝ «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» արձանագրությունը՝ Գեղամ Սամվելի Դանիելյանիկողմից վարձակալած տարածքում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Փամբակ տեղամասի 1-ին պահաբաժնում Գեղամ Սամվելի Դանիելյանիկողմից վարձակալած տարածքում ինքնակամ տեղադրված «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ և «ՅՈՒՔՈՄ» հեռահաղորդակցության ընկերություն ՓԲ ընկերություններին պատկանող ալեհավաք աշտարակների և հոսանքի ենթակայանների հայտնաբերման դեպքի վերաբերյալ «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» 18․09․2024թ․ կազմված արձանագրության փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 1130-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ և «ՅՈՒՔՈՄ» հեռահաղորդակցության ընկերություն ՓԲ ընկերություններին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|