Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով,ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-16-րդ մասերով,ՀՀ «Հողային օրենսգրքի» 03.10.2013թ. N 109-Ն և 30.07.2021թ. N 313-Ն որոշումներով և Ճամբարակ համայնքյի ավագանու 21․05․2026թ․ N 39-Ա որոշումով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 05-081-0158-0022 կադաստրային ծածկագրով 0․078 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը օրենքով սահմանված կարգով փոխել՝արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա,իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղարտադրական:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|