Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.5-րդ հոդվածը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և 12-րդ հոդվածի 25-րդ կետը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Հաստատել՝
1․ Ճամբարակ համայնքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի, 2․ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով վաճառքի կամ մատուցման համար թույլատրվող ապրանքների և ծառայությունների տեսակների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի, 3.ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման և շահագործման թույլտվության ձևանմուշը՝ համաձայն N 3 հավելվածի։
- 2026 թվականի համար սահմանել շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը՝ յուրաքանչյուր սարքի համար ամսական 10 000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
- Սահմանել, որ թույլտվության տրամադրման դիմումը համայնքապետարանում ստանալուց հետո այն պարտադիր գրանցվում է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգում (ՀԿՏՀ)։
- Սահմանել, որ՝
1․ դիմումի ուսումնասիրության արդյունքներով համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում, ընդունում է թույլտվություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշում, 2․ թույլտվությունը ձևակերպվում և տրամադրվում է համայնքի ղեկավարի՝ թույլտվություն տրամադրելու մասին որոշման հիման վրա, 3․ դիմումը, համայնքի ղեկավարի որոշումը, թույլտվությունը և տեղական տուրքի վճարման վերաբերյալ տվյալները ՀԿՏՀ-ում փոխկապակցվում են՝ ապահովելով գործընթացի հետագծելիությունը։
- Համայնքի ղեկավարին՝
1․ ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգի կիրառումը, 2․ ապահովել դիմումների, որոշումների և թույլտվությունների հաշվառումն ու պահպանումը ՀԿՏՀ-ում, 3․ անհրաժեշտության դեպքում կազմակերպել թույլտվության պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունը՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
- Սույն որոշմամբ սահմանված տեղական տուրքի դրույքաչափը կիրառվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո առաջացող պարտավորությունների նկատմամբ՝ օրենքով սահմանված կարգով։ Սույն որոշումը հետադարձ ուժ չունի։
|