Այսօր: Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 304
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



12 նոյեմբերի 2026 թ.

ԹՈՌՆԻԿ ԽՈՐԵՆԻ ՍԵՆԵՔԵՐԻՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԲԱՑՎԱԾ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով,  ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթի սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, համայնքի բնակիչ Թոռնիկ Սենեքերիմյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի 4-րդ փողոց 21 հասցեում 05-077-0015-0003 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինությունների և ինքնակամ բացված 4.5քմ ընդհանուր մակերեսով քանակով երկու պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, հաշվի առնելով,որ տարածքի կրող և հիմնական կոնստրուկցիաները չեն փոփոխվել և շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով,ինչպես նաև հաշվի առնելով,որ շինությունը կառուցված է իրեն հատկացված հողամասում․

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Ե Մ՝

  1. Թոռնիկ Խորենի Սենեքերիմյանի կողմից սեփականության /վկայական՝09092026-05-0071/ իրավունքով իրեն պատկանող 0.13889 հա տնամերձ հողամասում ինքնակամ /2026UP4LAG/ 2012թվականին կառուցված 50.92 քմ ընդհանուր արտաքին մակերեսով  բնակելի տունը և 44.07քմ ընդհանուր մակերեսով ծածկերը,ինչպես նաև իրեն կողմից ինքնակամ բացված 4.5քմ մակերեսով պատուհանները  ճանաչել օրինական:
  2. Քաղաքացին պարտավոր է ինքնակամ շինությունների օրինականացման համար համայնքի վարչական բյուջե 900185061158 հաշվի համարին ինքնակամ շինությունների համար վճարել 83 100/ութսուներեք հազար հարյուր/ ՀՀ դրամ,իսկ ինքնակամ բացված 4.5քմ մակերեսով պատուհանների համար վճարել 5 000/հինգ հազար/ՀՀ դրամ՝ համարել օրինական Թոռնիկ Սենեքերիմյանի սեփականություն:
  3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 
  4. Սույն որոշումն ուժի մեջ է՝Թոռնիկ Սենեքերիմյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 
  5. Անվավեր ճանաչել համայնքի կողմից 08.10.2026թվականին տրված N1306-Ա որոշումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner