Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում գտնվող, Գրիգոր Պողոսյանին պատկանող 05-031-0031-0006 կադաստրային ծածկագրով Դպրաբակ 1-ին փողոց 74/2 հասցեում գտնվող անշարժ գույքը բաժանել միավորի և հասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Դպրաբակ բնակավայր, 1-ին փողոց, 18 հողամաս (0,17338 հա), Դպրաբակ բնակավայր, 1-ին փողոց, 18/6 հողամաս (0,0790 հա), Դպրաբակ բնակավայր, 1-ին փողոց, 18/7 հողամաս (0,07878 հա)։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|