Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Կամո Տավարածյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ ՝
- Քաղաքացի Կամո Վիկտորի Տավարածյանի /հաշվառված` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Դպրաբակ բնակավայր, 9-րդ փ., 14-րդ տուն հասցեում/ կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական թիվ 1221965 վկայականի համաձայն համապատասխանաբար 1,6798 հա խոտհարքի, թիվ 21010757 վկայականի համաձայն համապատասխանաբար 0,2799 հա վարելահողի, 1221963 վկայականի համաձայն համապատասխանաբար 0,195 հա տնամերձի, թիվ 21010758 արխիվային ծածկագրերի համաձայն համապատասխանաբար 0,6789 հա վարելահողի համար ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 79131 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 10։15-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Կամո Տավարածյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|