|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հոկտեմբերի 2026 թվականի N 1306-Ա |
ԹՈՌՆԻԿ ԽՈՐԵՆԻ ՍԵՆԵՔԵՐԻՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթի սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, համայնքի բնակիչ Թոռնիկ Սենեքերիմյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի 4-րդ փողոց 21 հասցեում 05-077-0015-0003 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով,ինչպես նաև հաշվի առնելով,որ շինությունը կառուցված է իրեն հատկացված հողամասում․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Թոռնիկ Խորենի Սենեքերիմյանի կողմից սեփականության /վկայական՝09092026-05-0071/ իրավունքով իրեն պատկանող 0.13889 հա տնամերձ հողամասում ինքնակամ /2026UP4LAG/ 2012թվականին կառուցված 50.92 քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և 44.07քմ ընդհանուր մակերեսով ծածկերը ճանաչել օրինական:
- Քաղաքացին պարտավոր է ինքնակամ շինությունների օրինականացման համար համայնքի վարչական բյուջե 900185061158 հաշվի համարին վճարել 83 100/ութսուներեք հազար հարյուր/ ՀՀ դրամ,համարել օրինական Թոռնիկ Սենեքերիմյանի սեփականություն:
- Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝Թոռնիկ Սենեքերիմյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|