Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության 15․09․2026թ․ թիվ Ե/3/2753-26 գրությունը՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Գարիկ Սուրենի Նալբանդյանի կողմից թվով 2 հատ փայտե զրուցարանների, 1 հատ փայտե հարթակի, 3 հատ մետաղյա վագոնների, 2 հատ մետաղյա վագոն տնակների, 2 հատ մետաղյա զրուցարանների, 2 հատ երկհարկանի քարե շինությունների, 1 հատ քարե հիմքով զուգարանի, 1 հատ երկհարկանի փայտե զրուցարանի, 1 հատ քարե հիմքով բեմահարթակի և 1 հատ կից հարթակով շինության ինքնակամ կառուցելու /տեղադրելու/ փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի սեպտեմբերի 28-ին ժամը 1230-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել Գարիկ Սուրենի Նալբանդյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:
|