Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Գրիգոր Սերգեյի Ծուղունյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Գրիգոր Սերգեյի Ծուղունյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, համայնք Ճամբարակ, Ջիլ բնակավայր, 1-րդ փողոց, 65 տուն հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Ջիլ բանակավայրի 05-077-0110-0038 կադաստրային ծածկագրով 0․1834 հա անջրդի վարելահողը, 05-077-0122-0019 կադաստրային ծածկագրով 0․7232 հա անջրդի վարելահողը, 05-077-0108-0037 կադաստրային ծածկագրով 0․1011 հա անջրդի վարելահողը, 05-077-0037-0051 կադաստրային ծածկագրով 0․0492 հա բնակելի կառուցապատման հողը, 05-077-0038-0002 կադաստրային ծածկագրով 0․1145 հա բնակելի կառուցապատման հողը, 05-077-0048-0014 կադաստրային ծածկագրով 0․0761 հա բնակելի կառուցապատման հողը, 05-077-0044-0011 կադաստրային ծածկագրով 0․236 հա բնակելի կառուցապատման հողը, 05-077-0101-0033 կադաստրային ծածկագրով 0․0818 հա խոտհարքը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 66187 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 09:30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Գրիգոր Ծուղունյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|