|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 դեկտեմբերի 2025 թվականի N 969-Ա |
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից 20․11․2025թ․կազմված թիվ 232 արձանագրությունը՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում «Լաքի Մեն» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հատկացված և համաձայնությամբ «Վայթ Շորժա» ՍՊԸ-ին տրամադրված տարածքում ինքնակամ տեղադրված թվով երեք հատ ապակեպատ և թվով 7 հատ փայտաշեն ոչ հիմնական շինությունների հայտնաբերման դեպքի վերաբերյալ «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» 20․11․2025թ․ կազմված թիվ 232 արձանագրության փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի դեկտեմբերի 17-ին ժամը 1200-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել «Վայթ Շորժա» ՍՊԸ-ին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|